Քեթի Փերիին ավելի շատ են վճարում, քան Ջենիֆեր Լոպեսին. բացահայտվել են American Idol-ի ժյուրիի անդամների աշխատավարձերը
ФОТОAmerican Idol հեռուստաշոուն երկար տարիների պատմություն ունի: Վերջին տարիների ընթացքում այն որոշ ժամանակով փակվեց, քանի որ չկարողացավ մրցակցել The Voice նախագծի հետ, սակայն այժմ ծրագրի պրոդյուսերները որոշել են կրկին վերսկսել այն:
Peopletalk-ը գրում է, որ արդեն հայտնի են ժյուրիի անդամներից մի քանիսի անունները, որոնցից մեկն էլ երգչուհի Քեթի Փերին է: Աղբյուրը հայտնում է, որ պրոդյուսերներն այնքան շատ էին ցանկանում, որ Քեթին մասնակցի նախագծին, որ համաձայնվել են նաև նրա չափազանց մեծ աշխատավարձի հետ: Այսպիսով, Քեթին ամեն սեզոնի համար 25մլն դոլար է ստանալու, այն դեպքում, երբ ծրագրի հաղորդավար Ռայան Սիքրեսթը և ժյուրիի մյուս անդամ Ջենիֆեր Լոպեսը 15մլն դոլար են ստանալու:
«Ես շատ հպարտ եմ, որ կին եմ ու ավելի շատ գումար եմ ստանալու, քան ծրագրի բոլոր տղամարդիկ»,- ասել է Քեթին: