4 հնարք՝ խազերը մաքրելու համար
ФОТОՓոքրիկ, անզգույշ շարժումի հետևանքով ձեր իրերի վրա կարող են խազեր առաջանալ: Առաջին հայացքից խազերը մաքրելն անհնար է թվում և շատերը պարզապես դեն են նետում խազված իրերը, սակայն իրականում դրանք հնարավոր է մաքրել: Պարզապես պետք է մի քանի խորամանկ հնարք իմանալ:
Adme-ն գրում է, որ այս հնարքները ճիշտ օգտագործելու շնորհիվ կկարողանաք մաքրել սիրելի իրերն ու ազատել խազերից:
1. Ապակին խազերից ազատելու համար օգնության է հասնում ատամի մածուկը: Առանց ավելորդ բաղադրիչների մածուկը բամբակե սկավառակի կամ փափուկ կտորի վրա լցրեք ու 10 վայրկյան տարածեք ապակու վրա: Տեխնիկայի դեպքում չոր անձեռոցիկով մաքրեք մածուկի հետքերը, իսկ սովորական ապակին ջրի միջոցով մաքրեք:
2. Կաշվե իրերը խազերից ազատելու համար օգնության է հասնում ձիթապտղի յուղը: Մի քանի վայրկյանի ընթացքում յուղի մեջ թրջած կտորով մերսեք կոշիկները, իսկ հետո չորացրեք սովորական կտորով: Այս դեպքում կարող է օգնել նաև եղունգների լաքը: Պարզապես խազերին համապատասխան գույնի լաք տարածեք:
3. Փայտե մակերևույթները մաքրելու համար կարող եք յոդ օգտագործել: Մի քանի կաթիլ յոդը բացեք ջրում ու տարածեք խազերին: Կարող է օգնել նաև ընկույզը: Պարզապես խազված հատվածներին ընկույզ քսեք:
4. Պլաստմասե նյութերից մակերևույթները մաքրելու համար օգտագործեք վարսահարդարիչը: Վարսահարդարիչի տաք օդը փչեք խազերին ու 15 րոպե անց կտորով մաքրեք մակերևույթը: