«Մայրս այլևս երբեք Քեյթլինի հետ չի խոսի». Քիմ Քարդաշյանը պատմել է իր անհաջող ամուսնության և ընտանեկան վեճի մասին
ФОТОՎերջերս հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր Watch What Happens Live հեռուստաշոուին, որի ընթացքում իր կյանքից նոր բացահայտումներ է արել: Հաղորդման ընթացքում Քիմը հիշել է իր ու բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի 72 օր տևած ամուսնության մասին ու պարզաբանել այն.
«Այն ժամանակ ես 30 տարեկան էի ու մտածում էի, որ ավելի լավ է ամուսնանամ: Հավանաբար, բոլոր աղջիկներն էլ մտածել են, որ արդեն ժամանակն է, երբ տեսել են ընկերուհիների երեխաներին ու ամուսիններին: Սակայն արդեն մեղրամսի ժամանակ ես հասկացա, որ մեր հարաբերությունները երկար չեն տևի: Մեր ամուսնությունը սխալ որոշման արդյունք էր»,- ասել է Քիմը:
Հեռուստաաստղը խոսել է նաև քրոջ՝ Քայլի Ջեների ու նրա նախկին ընկերոջ՝ ռեփեր Թայգայի բաժանման մասին. «Եթե նրանք բաժանվել են, դա դեռ չի նշանակում, որ Թայգան վատ մարդ է: Բաժանումից հետո նրանք դրական հարաբերություններ ունեն»:
Հաղորդման վերջում Քիմն անդրադարձել է նաև Քարդաշյանների ու Քեյթլին Ջեների միջև ծնված հակամարտությանը: Հիշեցնենք, որ Քեյթլին Ջեները վերջերս «Իմ կյանքի գաղտնիքները» կոչվող գիրք է գրել, որտեղ նշել է իր ու նախկին կնոջ՝ Քրիս Ջեների սեռական կյանքի ու անբավարարվածության մասին:
«Զրո. ոչ ոք նրա հետ չի ցանկանում շփվել: Ավելի ճիշտ է ասել, որ մեր ընտանիքի միայն 2%-ը կշարունակի շփվել Քեյթլինի հետ և դա Քենդալն ու Քայլին են: Մայրս այլևս երբեք չի խոսի Քեյթլինի հետ»- ավելացրել է Քիմը: