Էթիկայի տարօրինակ կանոններ, որոնք տարածված են աշխարհի տարբեր երկրներում
ФОТОԱշխարհը լի է տարօրինակություններով: Ամեն մշակույթ ունի իր առանձնահատկություններն ու յուրօրինակ ավանդույթները: Օրինակ՝ հանդիպմանը շուտ գնալը մեզ մոտ դրական է գնահատվում, մինչդեռ Վենեսուելայում նշանակված ժամից շուտ գալը շատ վիրավորական է: Չինաստանում ուտելուց հետո բխկալը նշան է հյուրընկալողին, որ ուտելիքը համեղ էր, իսկ Ճապոնիայում սուպի համեղ լինելը ցույց են տալիս այն հնարավորինս աղմուկով ուտելով:
Անկախ ամեն ինչից՝ պետք է որևէ երկիր գնալուց առաջ նախօրոք տեղեկանալ նրանց մոտ գործող էթիկայի կանոններին: Ահա այդպիսիններից մի քանիսը:
Աֆղանստան
Այստեղ եթե հացը գետնին է ընկնում, ապա պետք է անմիջապես այն վերցնել ու համբուրել:
Կանադա
Կանադայում ցուցադրաբար ուշանալը շատ մոդայիկ է, մինչդեռ շուտ գալն այնքան էլ խրախուսելի չէ:
Չիլի
Չիլիում պարտադիր պետք է օգտագործել դանակ-պատառաքաղ: Ուտելիքին անգամ մատով դիպչելը անշնորհքություն է համարվում:
Չինաստան
Այստեղ եթե ուզում եք ձեզ հյուրընկալած մարդուն ասել, որ ուտելիքը համեղ էր, ապա նախ պետք է ուտելիքն ամանի շուրջը թափելով ուտել և վերջում մի փոքր թողնել, ինչը կնշանակի, որ հագեցել եք համեղ ուտելիքից: Ամենավերջում էլ կարող եք բխկալ: Սա մեծ ուրախություն կպատճառի հյուրընկալողին. նրան կթվա, որ ինքը շատ համեղ է պատրաստում, և դուք գոհ եք ամեն ինչից:
Եգիպտոս
Եթե ձեր բաժակը կեսից քիչ լցված լինի, ապա պետք է որևէ մեկին խնդրեք, որպեսզի այն լցնի: Սովորաբար ձեր կողքի նստածը կանի դա, բայց եթե մոռացել է, ապա երբեք ինքներդ ձեր բաժակը չլցնեք. անքաղաքավարի է: Այս պարագայում պետք է ուղղակի հիշեցնել կողքինին, որ մոռացել է:
Եթովպիա
Եթովպիայում կարծում են, որ դանակ-պատառաքաղ օգտագործելն ուղղակի անիմաստ է: Այստեղ բոլորն ուտում են մեկ ամանից, այն էլ՝ միմիայն աջ ձեռքով: Եթովպիայի որոշ հատվածներում նաև տարածված է «գուրշա» կոչվող ավանդույթը: Այս ավանդույթը պահպանողներն ընթրելիս միմյանց են ձեռքով կերակրում:
Ֆրանսիա
Ֆրանսիացիները հաց շատ են սիրում. այնքան, որ հացն անգամ օգտագործում են որպես պատառաքաղ: Այսինքն՝ ուտելիքը լցնում հացի վրա և այդպես ուտում:
Իտալիա
Եթե Իտալիայում եք և ձեր պիցցայի վրա չկա պարմեզան պանիր, ապա մի խնդրեք, որպեսզի ավելացնեն: Այս երկրում պիցցայի վրա պարմեզան պանիր ավելացնելը խոհարարական մեղք է համարվում:
Ճապոնիա
Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, սուպ ուտելիս կարող եք բերանով հնարավորինս բարձր աղմուկ անել: Այդպես դուք շնորհակալություն եք հայտնում համեղ սուպի համար. որքան բարձր է բերանից արձակվող ձայնը, այնքան շատ է ձեզ դուր եկել ուտելիքը:
Մեքսիկա
Մեքսիկայում թակոներ ուտելիս մի օգտագործեք դանակ կամ պատառաքաղ. մեքսիկներն այդ անհեթեթ և չափից դուրս ձևական են համարում: Թակոն ուտելու քաղաքավարի և ընդունելի միակ ձևը ձեռքերով ուտելն է:
Պորտուգալիա
Սովորաբար եթե ուտելիքի համը տեղն է, աղ չենք ավելացնում: Բայց ի՞նչ անել, եթե Պորտուգալիայում ես, իսկ ուտելիքն անալի է: Երբեք բոլորի ներկայությամբ աղ մի ավելացրեք ձեր ուտելիքին, քանի որ դա շատ վիրավորական կդիտվի տեղացիների կողմից:
Հարավային Ամերիկա
Չիլիում, Պերուում, Արգենտինայում և Բոլիվիայում մարդիկ ընթրիքից առաջ շնորհակալություն են հայտնում պտղաբերության և առատության աստվածուհի Պաչամամային՝ գետնին խմիչքի մի քանի կաթիլ ցողելով և «պառա լա պաչամամա» (Պաչամամայի համար) բացականչելով:
Թայլանդ
Թայլանդում պատառաքաղները հիմնականում օգտագործվում են ուտելիքը գդալի վրա հավաքելու նպատակով: Բացի բրնձից՝ մյուս ուտելիքները կարելի է ուտել պատառաքաղով, սակայն բրինձը պետք է բերան հասնի միմիայն գդալով:
Իսկ փայտիկներով ուտելը շատ քիչ է տարածված Թայլանդում և անգամ համարվում է անհարգալից: