Ինչպես է անցել Ռոլանդի և Գայանեի դստեր ատամհատիկը
ФОТО«Այդ օրն առավոտից տարբեր մարդիկ ասում էին` աղջիկդ հոգեբանի կամ իրավաբանի մասնագիտություն կընտրի։ Այդպես էլ եղավ։ Նա հոգեբանի մասնագիտությունն ընտրեց։ Եթե ապագայում որոշի հոգեբան դառնալ, ինչու ոչ, մենք դեմ չենք։ Շատ լավ կլինի, որ հոգեբան աղջիկ ունենանք»,– ասաց Գայանեն։
Վերջինս նշեց, որ Զիոնայի առաջին ատամիկը երկու ամիս առաջ էր դուրս եկել, սակայն արարողությունը մի փոքր ուշացել է, քանի որ ինքն այդ շրջանում քաղաքում չէր։ «Հրավիրված էին մեր ընկերներն ու հարազատները։ Կարծում եմ` օրը շատ լավ անցավ, քանի որ հավաքվածների շարքում բոլորը դրական մարդիկ էին»,– ավելացրեց Գայանեն։
Պատմելով փոքրիկի մասին` պարուհին նշեց, որ, գրեթե, ամեն օր երգելով է արթնացնում իրեն։ Հարցին, թե ում է ավելի շատ նման աղջնակը, Գայանեն պատասխանեց, եր իրեն էլ, ամուսնուն էլ նման է։ Նշենք, որ զույգը մինչև օրս չի հրապարակել փոքրիկի լուսանկարը։