Բժիշկների հսկողության տակ է. Արեն Բայադյանի կինը՝ ամուսնու առողջական վիճակի մասին
ЛАЙФ Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն արդեն հայտնել է, որ գրեթե մեկ շաբաթ առաջ ռեժիսոր Արեն Վայադյանին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում եւ տեղափոխել հիվանդանոց: Այսօր փորձել ենք հետաքրքրվել, թե ինչպես է ռեժիսորի բուժումն ընթանում եւ արդյոք պարզվել է, թե ինչ հանգամանքներում է դեպքը կատարվել:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արեն Բայադյանի կինը արտահայտվեց շատ կարճ.
«Արենը գտնվում է հիվանդանոցում, նա բժիշկների հսկողության տակ է եւ ապաքինվում է: Շնորհակալ եմ հետաքրքրվելու համար»,- նշեց նա:
Հարցին, թե դատաբժշկական քննությունն արդեն իրականացվե՞լ է եւ արդյոք պարզվել է դեպքի հանգամանքները, ռեժիսորի կինը պատասխանեց.
«Ես Ձեզ այլ ինֆորմացիա հայտնել չեմ կարող, դա ոստիկանության հարցն է»:
Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



