ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Նա ցավակցել է զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ամենավճռական ձեւով դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետեւանքով բազմաթիվ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում, որը նշում է Ռամադան սրբազան ամիսը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ը աջակցելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարի նրանց ջանքերում։ Նա հույս է հայտնել, որ այդ հարձակման մեղավորները օպերատիվ կերպով պատասխանատվության կկանչվեն։
Հիշեցնենք, որ երկու պայթյունների հետեւանքով ԲԱղդադում զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 100 մարդ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



