Պիկեն ամռանը կսովորի Հարվարդում
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն որոշել է ամռանը շարունակել կրթությունը Հարվարդի համալսարանում:
Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչից հետո կատալան ֆուտբոլիստը մնացել է Մադրիդում, որպեսզի փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո մեկնի ԱՄՆ:
Պիկեն Հարվարդում կուսումնասիրի մամուլի և մարզական բիզնեսի գաղտնիքները: Ֆուտբոլիստը որոշել է անցկացնել ամառային արձակուրդները հենց ԱՄՆ-ում:
Ավելի վաղ Պիկեն նշել էր, որ ցանկանում է սեփական լրատվամիջոցը բացել: Իսկ նրա գլոբալ նպատակը կատալոնական ակումբի նախագահը դառնալն է:
Պիկեի ունեցած բիզնես հմտություններն արդեն օգնում են կատալոնական ակումբին: Նրա վարած բանակցությունների շնորհիվ՝ ճապոնական «Rakuten» ընկերությունը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը:
Սիրարփի Աղաբաբյան
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



