«Երեխաներս սիրո ու հոգատարության կարիք ունեն». Անջելինա Ջոլին պատմել է երեխաների դաստիարակության ու իր հոգեվիճակի մասին
ФОТОԴերասաններ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի բաժանումը ցնցել էր ամբողջ աշխարհը: Երկար ժամանակ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը պայքարում էր, նրանցից յուրաքանչյուրը փորձում էին գրավել երեխաների խնամակալության իրավունքը, սակայն ի վերջո հաղթեց Անջելինան:
Spletnik-ը գրում է, որ այժմ նախկին ամուսինները դադարեցրել են պատերազմն ու փորձում են համերաշխ ապրել: Նրանք նույնիսկ միմյանց մոտ տներ են գնել, որպեսզի երկուսով դաստիարակեն երեխաներին: Բրեդն արդեն հասցրել է հարցազրույց տալ GQ Style ամսագրին ու խոսել ամուսնալուծության մասին, իսկ այժմ Անջելինան է անկեղծացել ու հարցազրույց տվել ֆրանսիական Elle ամսագրին:
Այն հարցին, թե ինչ է նշանակում վեց երեխաների մայր լինել, Ջոլին պատասխանել է. «Դա մեծագույն պարգև ու պատասխանատվություն է: Դա նշանակում է ապրել սեփական արժեհամակարգի համաձայն ու օրինակ ծառայել: Ես փորձում եմ երեխաներիս մոտ լայն աշխարհայացք ձևավորել: Ամենակարևորը, ինչ կարող է անել ծնողը՝ լսել իր երեխային: Իմ երեխաները կեսնուրախ են, սակայն նրանք միևնույնն է երեխա են ու դժվար են գլուխ հանում աշխրահից: Նրանք բոլոր մյուս երեխաների նման սիրո ու հոգատարության կարիք ունեն»:
Ջոլին խոսել է նաև իր ծանր հոգեվիճակի մասին ու ասել, թե ում ներկայությունն է նրան ամենից շատ պակասում. «Մայրս հիանալի տատիկ կլիներ: Ամեն ինչ կտայի, միայն թե նա կողքիս լիներ: Շատ ունեմ նրա կարիքն ու հաճախ եմ մտքերում զրուցում նրա հետ: Փորձում եմ պատկերացնել, թե ինչ-որ իրավիճակում նա ինչպես կվարվեր և նույն կերպ վարվել»: