Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ. խնամք ընտանիքում

ИНТЕРВЬЮ
Մանուկների տոնը կարևոր առիթ է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար։
Այս և երեխաներին վերաբերող այլ հարցերի շուրջ խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։
 
- Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս է իրականացվում երեխաների թիրախային խմբի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում։
 
- 2013 թվականին ՀՀ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և USAID-ի միջև համագործակցության շրջանակում! կնքվել է հուշագիր, որի համաձայն երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ։ Դրանց հիմքում դրված է խոցելի երեխաների սոցիալական ներառումը։ Նախարարության համար այդ բարեփոխումների միակ սկզբունքը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուղենիշներին համապատասխան յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու հնարավորության ապահովումն է։ Նախարարությունը մշակել է մի այնպիսի ռազմավարություն, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ընտանիքում խնամք ստանալ։
 
Դրա դրույթները հիմնականում կայանում են նրանում, որ հաստատություններում բնակվող երեխաների համար միջոցներ ստեղծվեն, որպեսզի նրանց խնամքը ընտանիքներում կամ այլընտրանքային ձևով կազմակերպվի։ Կառավարությունը շատ մեծ նշանակություն է տալիս երեխաների այլընտրանքային խնամքին և որպես գերակա խնդիր ընդունել է հաստատությունների վերակազմակերպումը՝ երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելը։ Այս պահին արդեն մշակվում է Լոռու մարզի երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպման մասին Կառավարության որոշումը, և այն շուտով կդրվի շրջանառության մեջ։ Նախատեսվում է մանկատները վերակազմակերպել կյանքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն վերականգնողական կենտրոնի, հնարավորություն ընձեռել սոցիալական պատճառներով հաստատություններում հայտնված երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ:
 
Կամ, դրա անհնարինության դեպքում, խնամակալություն սահմանել ընդլայնված ընտանիքներում: Իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկել այլընտրանքային խնամքի: Մենք ենթադրում ենք խնամատար ընտանիքը և ենթակառուցվածքների զարգացումը համայնքներում, որ այդ երեխաները ցերեկային ժամերին ստանան խնամք, սոցիալական աջակցություն և մնան կենսաբանական ընտանիքներում։
 
- Եթե երեխան կենսաբանական, խնամատար կամ որդեգրված ընտանիքում բռնության է ենթարկվում, այդ պարագայում ինչպիսի՞ն է նախարարության ֆունկցիան։
 
- Մեր գերատեսչությունը քաղաքականություն մշակող է։ Կան համապատասխան կառույցներ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունները, և այս պահին ընտանեկան օրենսգրքով խնդիրը դրված է խնամակալության հոգաբարձության մարմնի վրա։ Յուրաքանչյուր համայնք ունի իր խնամակալության հոգատարձության մարմինը, և եթե երեխան իր ընտանիքում բռնության է ենթարկվում, նրանք իրավունք ունեն մտնել ընտանիք, անհրաժեշտության դեպքում ոստիկանության հետ և, երեխայի կյանքին վտանգ սպառնալու դեպքում, անմիջապես նրան դուրս հանել այնտեղից։ Բայց այդ մարմինը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի երեխան, այնուամենայնիվ, մնա իր ընտանիքի կողքին: Հոգեբաններ են աշխատում ծնողների հետ։
 
Բայց պետք է նաև անպայման ուշադրություն դարձնել, թե ի՞նչ վիճակում է գտնվում երեխան, և երեխային ընտանիքից վերցնելու դեպքում նրան տեղավորում են ժամանակավոր խնամքի հաստատություններում, որոնք են «Զատիկ»-ը, ՀՕՖ աջակցության կենտրոնը, այժմ նաևՍՈՍ բարեգործական կազմակերպությունը։ Վեց ամիս ժամանակահատված է տրված, որպեսզի խնամակալության հոգաբարձության մարմինն աշխատի ընտանիքի հետ, հասկանա, արդյոք տվյալ ընտանիքն ի վիճակի՞ է առանց բռնություն գործադրելու նորից երեխային ընտանիք ընդունել։ Կես տարի անց որոշվում է, թե երեխան ուր է գնում՝ խնամատար ընտանի՞ք, մանկատո՞ւն, թե՞ վերադառնում է կենսաբանական ընտանիք։
 
- Եթե խնամատար ընտանիքներում երեխային չեն կարողանում պահել սոցիալական հարցերից ելնելով, ի՞նչ է արվում։
 
- Որպեսզի երեխան հանձնվի խնամատար ընտանիք՝ մասնագետները ուսումնասիրում են ընտանիքը, տալիս են եզրակացություն։ Խնամատար ընտանիք երեխա ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի բժշկական հիմնարկներից բերեն տեղեկանքներ, որ խնամողներն առողջ են, ընտանիքի անդամների առողջական վիճակը լինի այնպիսին, որպեսզի չխանգարի դրսից եկած երեխայի հետագա խնամքի ներդաշնակ զարգացմանը։ Եկամուտների մասին տեղեկանք է բերվում, որպեսզի մենք չասենք, թե մոտիվացիան միայն պետության կողմից տրվող գումարն է: Այսինքն՝ լինի կայուն եկամուտ ունեցող ընտանիք, և երեխայի համար պետության կողմից երեխային հատկացվող գումարը ծախսվի միայն խնամատար երեխայի համար, իսկ ընդհանուր խնամատարության վերցնելու գաղափարը լինի առաքելությունը և աջակցությունը պետությանը, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխան ապրի ոչ թե մանկատանը, այլ ընտանիքում։
 
Մասնագետները ուզում են տեղեկատվություն ներքին գործերի բաժնից, որպեսզի խնամատարության վերցնող ծնողը իրավապահ մարմինների հետ գործ ունեցած չլինի կամ, եթե երբևէ դատված է եղել, ապա դատվածությունն արդեն հանված լինի, ! և նմանատիպ տեղեկանքներ։ Այս տեղեկանքնրը պետք է հավաստեն, որ ընտանիքն իսկապես բոլոր առումներով գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է խնամել երեխային։ Միայն նման տեղեկանքների առկայության դեպքում է տրվում դրական եզրակացություն։
 
- Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, որ երեխան դուրս գա խնամատար ընտանիքից։
 
- Երեխան կարող է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման պատճառով դուրս գալ խնամատար ընտանիքից։ Հնարավոր է նաև, որ ֆորս-մաժորային իրավիճակներ ստեղծվեն՝ երեխան չհարմարվի ընտանիքին և չցանկանա ապրել նրա հետ։ Մեր մասնագետները հաշվի են առնում նաև այդ ժամանակահատվածը, որ երեխան կարող է չհարմարվել նոր տանը։ Բարեբախտաբար, խնամատարության մոդելը կիրառելու ընթացքում շատ հաջող Հայաստանը ճանապարհ է անցել։ 1999 թվականին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Ֆրանսիայի Քրիթի քաղաքի մեկի միջև պայմանագիր է կնքվել։
 
Պայմանագրի համաձայն՝ այդ ֆրանսիական քաղաքի քաղաքապետարանը և հայ համայնքը աջակցություն են տրամադրել, որպեսզի ձևավորվեն խնամատար ընտանիքներ՝ նպատակ ունենալով մանկատան սաներին ընտանիքում խնամվելու հնարա! վորություն տալ։ Ծրագրի ընթացքում ինը երեխա տարբեր մանկատներից տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզերի ընտանիքներ, որտեղ խնամք է տրամադրվել այդ երեխաներին։ Խնամատարության ոչ մի անհաջող փորձ չի եղել, ինը երեխաներն էլ ներկայումս չափահասներ են։ Այդ ընտանիքների հետ զգայական կապն այնքան մեծ է, որ անգամ չափահաս դառնալուց հետո էլ շարունակում են ապրել խնամատար ծնողների հետ։
 
- Դեպքեր գրանցվե՞լ են, որ խնամատար ծնողները որդեգրեն իրենց խնամքի տակ գտնվող երեխաներին։
 
- Իհարկե, որոշ երեխաներ որդեգրվել են, այսինքն՝ նաև գույքային և ոչ գույքային հարաբերություններ են ձևավորվել խնամատար ընտանիքների և խնամատարության հանձնված երեխաների միջև։ Որոշ երեխաների չորդեգրվելու պատճառն այն է եղել, որ նրանք պետական աջակցություն ստանան բուհերում սովորելիս, և լուծվի նրանց բնակարանի խնդիրը։
 
- Հայաստանում ներդրվել է խնամատար ընտանիքի ինստիտուտ։ Ինչպե՞ս է իրականացվել այդ գործընթացը։
 
- Երեխայի խնամքը միջազգային չափորոշիչներ! ով իրականացնելու համար Հայաստանում սկսեց քննարկվել խնամատար ընտանիքի ինստիտուտի հարցը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ համագործակցության պայմանագիր են կնքել, որտեղ ներառել են նման դրույթ։ Դրա շրջանակում նախարարությունը լիազորել է «Հայ օգնության ֆոնդ»-ին (ՀՕՖ), որպեսզի հենց այդ կազմակերպությունն իրականացնի տվյալ ծրագիրը։ Այդ ժամանակ Վանաձորի և Գավառի մանկատներից ընտրվել էին երեխաներ, ովքեր հանձնվել էին խնամատար ընտանիքներ։ Սկզբում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով! էր ամեն ինչ իրականացվում, ապա մեկ տարի անց, օրենքով հաստատվելուց հետո, ընտանիքները սկսեցին վճարվել պետական բյուջեից։
 
- Փաստորեն, խնամատարությունը վճարովի ծառայություն է։ Ինչպե՞ս է վճարվում ընտանիքը և որքա՞ն։
 
- Խնամատար ընտանիքը վճարովի ծառայություն է։ Պետության կողմից վարձավճար է տրվում քաղաքացուն, որպես աշխատավարձ և տրամադրվում է որոշակի գումար հենց խնամքի համար։ Ընդհանուր գումարը կազմում է 137.000 դրամ, որի մեծ » մտնում է նվազագույն աշխատավարձ, մնացա! ծն էլ՝ խնամքի համար։ Սա մանկատանը մեծացող մեկ երեխայի համար տրվող գումարն է, ով առանց ծնողական խնամքի է մնացել։
 
- Ինչպե՞ս են ընտրվում երեխաները խնամատար ընտանիք հանձնվելու դեպքում։
 
- Նույն կերպ, ինչպես որդեգրման դեպքում։ Հիմնականում երեխայի հետ աշխատում են մանկատան սոցիալական աշխատողը, հոգեբանը, բնականաբար, երեխայի ցանկությունն էլ է հաշվի առնվում։ Շատ դեպքերում խնամատար ընտանիք ենք հանձնում երեխային, որպեսզի նրա մուտքը մանկատուն կանխարգելվի, օրինակ, եթե ծնողը թողնում է երեխային և մեկնում արտերկիր։ Երեխան հանձնվում է պետության խնամքին, և պետությունը պետք է որոշի, թե նա ուր պետք է գնա։ Երեխայի շահերից է բխում ընտանիքում մեծանալը, և որոշում է կայացվում նրան հանձնել խնամատար ընտանիք։ Այս լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակներում արդեն ունենք խնամատար ընտանիքներ, ովքեր վերապատրաստվել են և ՀՕՖ-ի կողմից ստացել են հավաստագրեր։
 
Լիլիթ Դեմուրյան
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%