Քննարկվել են ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը
ОБЩЕСТВОՀՀ գյուղատնտեսության նախարարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:
Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների վրա:
Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:
Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնելու է Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



