Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագրի նախնական տարբերակը

ПОЛИТИКА

 Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպման էին հրավիրել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին՝ քննարկելու պետական բարեփոխումներով նախատեսված բազմաբնակավայր համայնքների խ! ոշորացման ծրագիրը:

Դավիթ Լոքյանը նշեց, որ ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակներում որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար պետք է իրականացվի համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում եւ պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: «Մենք որդեգրել ենք համայնքների խոշորացման սկզբունքը, քանի որ ներկա ռեսուրսներն անբավարար են՝ համայնքների բնականոն զարգացումն ապահովելու համար: Այլեւս հնարավորություններ եւ ռեսուրսներ չունի առանձին յուրաքանչյուր հ! ամայնք՝ ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու եւ մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնքներ, որոնց բյուջետային եկամուտները զարգանալու հնարավորություն չեն տալիս»,-նշեց նախարարի պաշտոնակատարը: Ապա Դավիթ Լոքյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ընթացքն Հայաստանի այն խոշորացված 18 բազմաբնակավայր համայնքներում, որոնք միավորվել են բարեփոխումների եւ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում, հավաստիացնելով, որ կարճ ժամանակի ընթացքում բոլոր տեղերում արդեն նկատելի են դրական փոփոխությո! ւնները, կատարված ներդրումները, զարգացման հուսալի ընթացքը:

«Վերցնենք խոշորացված համայնքների ներկայիս պատկերը: Ի՞նչ է կատարվել այդ համայնքներում: Իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել գիշերային լուսավորություն, համայնքի կարիքների համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա, բնակիչներին աջակցություն է ցուցաբերվել՝ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Ստեղծվել են նոր աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, եւ կրճատվել են այն հաստիքները, որոնք համայնքում որեւէ գործառույթ արդեն չունեին»,-փաստեց նախարարի պաշտոնակատարը: Նա միաժամանակ համայնքների ղեկավարներին ծանոթացրեց նոր փոփոխություններով սահմանված համակարգին, խոշորացված համայնքի ղեկավարի եւ բնակավայրերի վարչական ղեկավարի իրավասություններին: «Վարչական ղեկավարի աշխատավարձը չի զիջելու համայնքի ղեկավարի աշխատավարձին: Վարչական տարածքում ղեկավարը կպահի հաստիք՝ մատուցվող ծառայությունների անհրաժեշտությունից ելնելով: Նա կմասնակցի ավագանիների նիստերին, իր բնակավայրի հետ կապված ցանկացած հարց կկարողանա ընդգրկել ավագանու նիստի օրակարգում: Վարչական ղեկավարը, բացի ֆինանսական! ից, պատասխանատու է տվյալ բնակավայրերի բոլոր խնդիրների համար:

Նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը: Այսօր խոշորացման ճանապարհով է գնում աշխարհը, զարգացող երկրները: Լատվիան 1100 համայնքի խոշորացման արդյունքում արդեն ունի 65 համայնք, որոնք այսօր ծաղկում են: Մենք այլեւս ժամանակ չպետք է կորցնենք, մինչեւ փետրվարի 12-ը ՀՀ-ում պետք է համայնքների խոշորացման գործընթացն ավարտված լինի: Խոշորացման արդյունքում մենք կունենանք ձեւավորված միավորներ, մարդկային ու նյութական կապիտալի կուտակում, որոնցով էլ կզարգացնենք մեր երկիրը: Եվրամիությունը ֆինանս! ավորում է խոշորացված համայնքների ծրագրերը: Այն համայնքի ղեկավարը, ով նորմալ գյուղի ղեկավար է աշխատել, կարող է նշանակվել նաեւ որպես վարչական ղեկավար, միգուցե եւ ընտրվի խոշորացված համայնքի ղեկավար: Մենք գնում ենք զարգացման ուղղությամբ: Դուք այդ դեպքում ե՛ւ պետությունից եք ֆինանսավորվելու, ե՛ւ դրսից: Ապագայում դժվարություններ կլինեն՝ կդիտարկենք»,- ամփոփեց նախարարի պաշտոնակատարը: Վարդենիսի տարածքի համայնքների խոշորացման ծրագրի նախագծի շուրջ դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան համայնքների ղեկավարները:

Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ իր հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վարդենիսում, որի ընթացքում խոշորացված համայնքների համար արդեն համատեղ ուժերով կկազմվեն սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության որոշակի գործառնական ծրագրեր՝ կառավարություն ներկայացնելու համար:

Խոսրով Խլղաթյան

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха