Լուսինե Թովմասյանի, Ավո Խալաթյանի և Սաթենիկ Հազարյանի երեխաները ծնողների հետ կվարեն «Բարի լույսը»
ФОТОԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ «Արմենիա TV»-ի եթերում յուրօրինակ «Բարի լույս» է սպասվում։ Նախագծի հաղորդավարները` Ավո Խալաթյանն ու Լուսինե Թովմասյանը, եթերը կվարեն իրենց երեխաների հետ։
Թե ուղիղ եթերում ինչպես իրենց կդրսևորեն 9–ամյա Հենրին ու 2.5 տարեկան Արիանան, հեռուստադիտողները կտեսնեն վաղը` առավոտյան ժամը 10:20–ին։ «Բարի լույսի» ստեղծագործական թիմը վստահ է` փոքրիկները կապահովեն եթերի հետաքրքիր ու ուրախ ընթացքը։ Եթերում դրական տրամադրություն ապահովելու համար հաղորդավարներին կմիանան նաև ծաղրածու Վավաին, կհնչեն ուրախ երգեր:
Սաթենիկ Հազարյանն էլ խոհանոցում միայնակ չի լինի։ Պաղպաղակներ պատրաստելու գործում նրան կօգնեն 1.5 տարեկան դուստրը` Լյուսին և 11–ամյա որդին` Ալենը։ Սա փոքրիկի առաջին փորձն է ուղիղ եթերում։)