Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Ոտքերս ցեխոտվում էին, ծնկներս՝ արյունոտվում, սակայն ոչինչ ինձ չէր կանգնեցնում». Լիա Զախարյանի «մանկությունը»՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

ЛАЙФ

Վաղը հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամենաանմեղ ու մաքուր տոնին ընդառաջ՝ NEWS.am STYLE-ը որոշեց թեմատիկ ֆոտոշարքեր իրականացնել հայկական հեռուստասերիալների սիրված դերասանուհիներից մի քանիսի հետ՝ ներկայացնելով նրանց փոքրիկ աղջնակների կերպարներում: Այդ հարցում մեզ «օգնեցին» նրանց մանկության ամենամտերիմ «ընկերները»՝ սիրելի խաղալիքները:

Մեր ֆոտոշարքի առաջին հերոսուհին դերասանուհի Լիա Զախարյանն է, որի մանկությունն անցել է Գորիս քաղաքում: Իր կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանի մասին խոսելիս դերասանուհու աչքերում մինչ օրս հայտնվում է կայծ, ոգեւորություն եւ հուզմունք:

Ինչպիսի՞ մանկություն է ունեցել Լիան, ի՞նչ խաղալիքներով է խաղացել եւ ի՞նչ հիասթափություններ է ապրել: Իր ամենաթանկ հուշերը դերասանուհին վստահել է NEWS.am STYLE-ին.

«Մանկությունս անցել է սարերի մեջ՝ բնության գրկում: Մինչ դպրոց գնալս, տատիկիս մոտ էի հաճախ մնում: Միշտ մագլցում էի ամենաբարձր սարերը, տարբեր բարձրություններ էի հաղթահարում, իսկ հետո սահելով իջնում էի ներքեւ. ոտքերս ցեխոտվում էին, ծնկներս՝ արյունոտվում, սակայն ոչինչ ինձ չէր կանգնեցնում: Շատ ակտիվ ու համարձակ երեխա եմ եղել: Երբեք ոչ մի բանից չեմ վախեցել ու չեմ մտածել, որ կընկնեմ, ոտքս կկոտրեմ… միշտ գլորվում էի, ինքս իմ ուժերով բարձրանում: Եղել են դեպքեր, երբ երեխաներով խոտերի մեջ ենք քնել, գետի մեջ լողանում էինք, բնության գրկում էինք միշտ խաղում»,-հիշում է Լիան՝ մտաբերելով նաեւ մի դեպք, որը ժամանակին նրան շատ էր տխրեցրել.

«Մանկությունս ուրախ է անցել, բայց մի անգամ շատ էի նեղվել: Ես 4-5 տարեկանից զրո դասարան եմ գնացել: Ինձ մոտ մեծ առաջադիմություն կար, բայց մի անգամ տնօրենը տատիկիս կանչեց եւ ասաց, որ ես էլ չպետք է դպրոց գնամ, քանի որ չնայած շատ լավ էի սովորում եւ ընկալում ամեն ինչ՝ հետագայում ինձ մոտ կարող էր ուղեղի գերլարվածություն առաջանալ... Հիշում եմ՝ առավոտյան արթնացա, որ գնամ դասի, իսկ ինձ ասացին, որ ես չեմ կարող գնալ դպրոց: Որպեսզի համաձայնվեմ, ասացին, թե ուսուցիչներն ու դասընկերներս չեն ցանկացել, որ ես դասի գնամ»:

Պարզվում է՝ Լիան փոքր տարիքից արդեն բավականին հնարամիտ եւ տեղծագործող է եղել.

«Ընկերներիս համար միշտ տարատեսակ պատմություններ էի հորինում: Նրանք բոլորը շրջան էին կազմում եւ նստում, իսկ ինձ կանգնեցնում էին մեջտեղում, ու ես նրանց համար տարբեր պատմություններ էի հնարում»:

Ինչպես շատերը՝ Լիան եւս իր մանկության գրեթե բոլոր խաղալիքները պահել է, սակայն դրանցից մի քանիսն առանձնահատուկ ոգեւորությամբ է մտաբերում..

«Իմ մանկության բոլոր խաղալիքերն ու անգամ դրանց համար կարածս շորերը պահել եմ: Դպրոցական տետրերս էլ եմ պահել...Շատ տիկնիկներ ունեի՝ դրանցից երկուսը  շատ սլացիկ կազմվածքով էին, իսկ մեկը մի փոքր գիրուկ էր: Բայց ես ամենից շատ նրան էի սիրում: Տիկնիկներիս համար տարբեր զգեստներ էի կարում: Մի անգամ մայրիկիս հագուստներից մեկը կտրել էի ու տիկնիկիս համար տաբատ էի կարել. մայրիկս տեսավ ու շատ բարկացավ…»:

Մեր ֆոտոշարքին դերասանուհին ներկայացել էր իր մանկության երկու խաղալիքներով, որոնցից մեկը տիկնիկ էր, իսկ մյուսը՝ խորանարդիկիներով խաղ.

«Սրանք ուսուցողական խորհանարդներ են, յուրաքանչյուրի վրա մի տառ կա ու դրան համապատասխան պատկեր, բայց ես նախընտրում էի այդ խորհանարդներով աշտարակ կառուցել: Որքան կարողացել, փորձել եմ բարձր կառուցել այդ աշտարակը: Միշտ ձգտել եմ բարձրին։ Իմ կարծիքով՝ դա խորհրդանշում էր այն, որ ես ձգտում եմ բարձունքի հասնել: Աշտարակս շրջապատում էի պարիսպներով...

Այսօր նաեւ ինձ հետ այս տիկնիկն եմ բերել, որովհետեւ այն եւս իր մեջ լավ հիշողություններ է պարունակում: Երբ առաջին անգամ եկա Երեւան, մայրիկս ինձ այս տիկնիկը նվիրեց: Այն երեւի արդեն 12 տարի է՝ ինձ հետ է: Հիշում եմ՝ երբ ներս մտավ, խնդրեցի նրան, որ չփոխի հագուստը, որ վերցնենք տիկնիկն ու երեքով գնանք զբոսնելու: Այդպիսով՝ գնացինք սրճարան, նստեցինք. տիկնիկը դրել էի սեղանին: Մատուցողին էլ թվացել էր, թե նա երեխա է: Մոտեցավ մեզ ու ասաց .«Մենք հատուկ նստատեղ ունենք բալիկների համար»: Շատ զվարճալի էր… Հետաքրքիր է՝ բայց երբեք տիկնիկներիս անուններ չեմ դրել»:

Համեմատելով իր ու այսօրվա մանուկների մանկությունը՝ դերասանուհին նշում է.

«Շատ տարբեր է ամեն ինչ: Եթե ես այն ժամանակ լաց էի լինում, որովհետեւ տիկնիկս նոր զգեստ չուներ, հիմա փոքրիկները լացում են հեռախոսի, YouTube-ով մուլտֆիլմ դիտելու, հեռախոսի մեջ կատու պահելու համար: Երեխաներին մաղթում եմ իրական ու զգայական ժպիտներ, մաղթում եմ իրականում ապրել այն զգացողությունները, որոնք չեն կարող ստանալ վիրտուալ աշխարհում: Ուզում եմ, որ ինձ պես ակտիվ մանկություն ունենան: Երեխաները մանկության կարիք ունեն: Նրանք ծնվում են ու միանգամից սկսում են շփվել մեծահասակների հետ, նայում են մեծական սերիալներ: Ծնողներ կան, որ հեռուստասերիալը միացնում են եւ երեխայի հետ են սկսում այն դիտել, փոխանակ նրանց խորհուրդ տան բակում խաղալ կամ մուլտֆիլմ նայել: Երեխան էլ դիտում է այդ հնդկական ու բրազիլական սերիալներն ու սկսում մարմնավորել այնտեղի կերպարներին:

Ես քաղցած էի մնում, բայց դրսից տուն չէի գնում. ընկնում էի, կռվում էի, խաղում էի…Մի խոսքով՝ երեխան պետք է մնա երեխա ու վայելի այդ մանկական զգացողությունները»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տ. Պ. 

При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем