Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չեմ շտապում ամուսնանալ». Արաքս Կետիկյանը՝ ոճային կտրուկ փոփոխության եւ անձնական կյանքի մասին

ИНТЕРВЬЮ

«Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Արաքս Կետիկյանը տեւական ժամանակ է՝ չի երեւում էկրաններին: Դերասանուհու էկրանային պասիվությունը մի շարք խոսակցությունների առիթ է հանդիսացել: Օրինակ՝ լուրեր են պտտվում, թե Արաքսն ամուսնացել է:

Ինչո՞վ է այս շրջանում զբաղված դերասանուհին, եւ, արդյոք, տարածված խոսակցությունները համախպատասխանո՞ւմ են իրականությանը: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է՝ այժմ արդեն շիկահեր դարձած Արաքս Կետիկյանի հետ:)

-Արաքս, վաղուց չես նկարահանվում սերիալներում: Ինչո՞վ է պայմանավորված այդ դադարը:

-Այո, մոտ մեկ տարի է՝ չեմ նկարահանվում սերիալներնում, քանի որ երեք տարի անընդմեջ հեռուստաէկրաններին էի: Կարծում եմ՝ հեռուստադիտողը կհոգհներ ինձ նույնատիպ կերպարներում տեսնելուց: Այդպիսով՝ որոշեցի դադար վերցնել եւ զբաղվել այլ աշխատանքով:

-Գիտեմ, որ հիմա լուսանկարչությամբ ես զբաղվում: Կպատմե՞ս, թե ինչպես ի հայտ եկավ այդ հոբբին:

-Լուսանկարչությամբ միշտ եմ հետաքրքրվել, քանի որ ավարտել եմ կերպարվեստի դպրոցը: Պապիկս ու հայրիկս եւս զբաղվել են լուսանկարչությամբ: Քույրիկիս նախաձեռնությամբ ստեղծեցինք մեր ազգանունը կրող ֆոտոստուդիան, որը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց, իսկ լուսանկարչությունն ինձ համար դարձավ սիրելի աշխատանք: Հիմնականում լուսանկարում եմ նորածինների՝ 10 օրականից սկսած, ապագա մայրիկների եմ լուսանկարում: Հրաշալի է տեսնել 40 օրական փոքրիկին, գեղարվեստորեն հավերժացնել նրա նոր ձեւավորվող արտաքինը, շարժումները, իսկ հետո տեսնել նրան 7 ամսական՝ արդեն ձեւավորված մարդուկ…

-Այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ քեզ կրկին տեսնենք էկրաններին:

-Միգուցե. չի բացառվում:)

-Այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ եղե՞լ են:

-Այո, եղել են: Այդ բոլոր առաջարկներից ընտրել եմ մի շատ հետաքրքիր նախագիծ, որը շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին:

-Թատրոնում շարունակո՞ւմ ես խաղալ:

-Երկար դադարից հետո ցանկություն առաջացավ նորից բեմ դուրս գալու: Վերջերս հանդես եկա նոր կերպարով: Սիրում եմ բեմը եւ կենդանի շփումը հանդիսատեսի հետ:

-Վերջերս շատ հաճախ էիր փոխում մազերիդ երանգը, եւ այժմ շիկահեր ես. Ինչպե՞ս սեւահեր Արաքսը դարձավ շիկահեր:

-Այո, ճիշտ ես՝ փոփոխությունների սիրահար եմ :) Ժամանակը գնում է, եւ մենք չպետք է միապաղաղ եւ միաձեւ ապրենք… Ինձ համար դա շատ ռիսկային քայլ էր, քանի որ ինձ երբեք այլ երանգի վարսերով չէի պատկերացնում: Այս կտրուկ փոփոխության որոշումը հենց դեկտեմբերի 31-ի գիշերն առաջացավ: Որոշեցի տարին սկսել նոր տեսքով :)

Այսպիսով՝ մի շարք փոփոխությոններից հետո այլեւս սեւահեր Արաքսը չեմ :) Ճիշտն ասած՝ երբեք չէի ձգտել կեղծ շիկահեր դառնալ :) Սա ընդամենը ոճային փոփոխություն է...

-Ի՞նչ արձագանքներ ես լսում նոր կերպարիդ մասին:

-Արձագանքները շատ են: Նույնիսկ ամենամոտ մարդիկ կողքովս անցնելիս հաճախ չեն ճանաչել ինձ: Հիմնականում արական սեռի ընկերներս եւ հայրս ցանկանում են, որ նորից սեւահեր Արաքսը դառնամ:) Ի դեպ, դա չի բացառվում: Վերջիվերջո, արտաքինն ու ներքինը պետք է միաձուլված լինեն:

-Ասում են՝ վարսերի երանգի փոփոխությունը հաճախ կապված է նաեւ ներաշխարհի փոփոխության հետ: Քո դեպքում է՞լ էր այդպես:

-Այո, համամիտ եմ ասվածի հետ, ինքս դա զգացել եմ: Սակայն դա չի նշանակում, որ էությունս եւ աշխարհայացքս փոխվել են: Այդ փոփոխությունն ավելի շատ տարիքի հետ է կապված: Ավելի հասուն ու պատասխանատու եմ դարձել: Մենք չենք կարող առաջվանը լինել. տարիների հետ փոխվում ենք նաեւ մենք:

-Ի՞նչ համարձակ քայլեր սպասենք քեզանից առաջիկայում:

-Համարձակ քայլեր դրսեւորում եմ նաեւ ինձ տարբեր ոլորտներում փորձելով: Չի բացառվում, որ նոր ստեղծագործական աշխատանքով հանդես գամ: Չեմ ցանկանում խոստանալ, բայց նոր անակնկալներ են սպասվում, իսկ թե ինչի հետ կապված կլինեն դրանք, թող առայժմ գաղտնիք մնա:)

-Արաքս, քո էկրանային լռությունը մի շարք խոսակցությունների տեղիք տվեց: Ասում են՝ ամուսնացել ես, այդ պատճառով էլ չես նկարահանվում….

-Շատերն են կարծում, թե ամուսնացել եմ, ու դրա պատճառով է, որ չեմ նկարահանվում :) Ոչ, չեմ ամուսնացել: Դա եղել է երկու անգամ՝ միայն սերիալներում (ծիծաղում է): Ասեմ ավելին՝ իմ սիրտն ազատ է: Չեմ շտապում ամուսնանալ. այս կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%