5 կանոն՝ առաջին հանդիպմանը լավ տպավորություն թողնելու համար
ФОТОԱռաջին հանդիպումը շատ կարևոր է, քանի որ հենց առաջին հանդիպման թողած տպավորությունն է մնում հարաբերությունների ամբողջ ընթացքում:
Manners-ը գրում է, որ շատ կարևոր է առաջին հանդիպմանը վարքագծի որոշակի կանոններ իմանալ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ տպավորություն թողնել դիմացինի վրա: Եթե ցանկանում եք գրավել նրան, ապա հետևեք այս կանոններին.
Հրավերք
Հրավերքը հանդիպման ամենակարևոր մասն է, քանի որ սխալ տեղ հրավիրելու դեպքում կարող եք միանգամից մերժում ստանալ: Ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկին հրավիրել կարող են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Կարևոր է միայն հասկանալ, որ առաջին հանդիպումը պետք է հնարավորինս չեզոք վայրում կայան: Կարող եք հրավիրել սրճարան կամ կինոթատոն կամ էլ պարզապես զբոսանքի: Եթե ինչ-որ մեկի տուն կամ գիշերային ակումբ հրավիրեք, միանգամից մերժում կստանաք:
Հագուստ
Հագուտն օգնում է կարծիք կազմել մարդու մասին, այնպես որ առաջին հանդիպմանը զերծ մնացեք փորձարկումներից: Ձեր զգեստապահարանից ինչ-որ փորձված ու դասական հագուստ ընտրեք: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա դեռ շատ ժամանակ կունենաք, որպեսզի ցուցադրեք ձեր բոլոր հագուստները: Ինչ վերաբերվում է դիմահարդարմանը՝ խուսափեք շատ վառ դիմահարդարումից, նախապատվությունը տվեք բնական դիմահարդարմանը:
Զրույց
Դուք արդեն հանդիպել եք, իսկ դա նշանակում է, որ պետք է զրուցել միմյանց հետ: Խուսափեք եսակենտրոնությունից ու հարցեր տվեք նրան իր կյանքի մասին: Մի անցեք սահմանն ու անձնականից մի հարցրեք: Խոսեք հնարավորինս չեզոք թեմաներից, սակայն փորձեք ճանաչել նրան: Մի փորձեք շատ խելացի կամ գրավիչ երևալ, եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
Գումար
Սովորաբար հանդիպման վերջում վճարում է այն մարդը, որը նախաձեռնել է հանդիպումը, սակայն տղամարդիկ նախընտրում են միայնակ լուծել ֆինանսական հարցերը: Այս դեպքում պետք չէ նրանց խանգարել:
Հանդիպման ավարտը
Հանդիպման վերջում տղամարդը պետք է ուղեկցի կնոջը՝ նրան տաքսիով ճանապարհի կամ հասցնի մինչև տուն: Պետք է համոզվել, որ կինն ապահով տուն է հասել և միայն այդ դեպքում հեռանալ: Եվ, իհարկե, դաստիարակված մարդը պետք է վերջում անպայման շնորհակալություն հայտնի անցկացրած ժամանակի համար: