Արհեստական թարթիչներ ամրացնելու 6 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ
ФОТОԽիտ ու երկար թարթիչները բոլոր աղջիկների երազանքն են: Թարթչաներկի գովազդներում մոդելները հենց արհեստական թարթիչների շնորհիվ այդպիսի արտահայտիչ հայացք ունեն:
Tochka-ն գրում է, որ աղջիկներին թվում է, թե արհեստական թարթիչներ ամրացնելը շատ հեշտ է, սակայն որոշ նրբություններ չիմանալու պատճառով այդ գործընթացը կարող է երկարատև ու տանջալի դառնալ:
Ահա արհեստական թարթիչներ ամրացնելու մի քանի կանոն, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները:
1. Առաջին հերթին դիմահարդարումը մաքրելու քսուքի միջոցով յուղազրկեք կոպերը: Միայն այս դեպքում կկարողանաք սոսնձել թարթիչները:
2. Արհեստական թարթիչներ գնելիս ուշադրություն դարձրեք դրանց երկարությանը: Եթե դրանք ավելի երկար են, քան ձեր թարթիչները, կտրեք ավելորդ հատվածները:
3. Ձեռքի վրա մի փոքր հատուկ սոսինձ լցրեք ու տարածեք թարթիչների հիմքի հատվածին: Սպասեք մինչև սոսինձը փոքր–ինչ ամրանա:
4. Մեջտեղից բռնեք արհեստական թարթիչն ու ամրացրեք: Սկսեք ամրացնել աչքի ներսի անկյունից ու աստիճանաբար սեղմելով ամբողջովին ամրացրեք դրանք: Վերջում փոքրիկ փայտիկով զգուշությամբ սեղմեք, որպեսզի ավելի լավ կպնի:
5. Ամրանալու հատվածում սև մատիտ քսեք, որպեսզի թաքցնեք սոսնձի բոլոր հետքերը:
6. Թարթչաներկ տարածելու ընթացքում զգուշությամբ բռնեք թարթիչները, որպեսզի չպոկվեն: