Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա-Երեւան չվերթները մշտական բնույթ կունենան
ОБЩЕСТВОՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել Աստանա-Երեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: «Ես հույս ունեմ, որ չվերթը մշտական բնույթ կունենա»,-ասաց նա:
Դեսպան Սահակյանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:
Մայիսի 31-ին կայացավ «ՍԿԱՏ» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը դեպի Երեւան: Երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



