10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. Առողջապահության նախարար (Video)
ВИДЕОՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել:
Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը:
Ըստ դրա, օրինակ`նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



