Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հրաչյա Պողոսյան. «Մեծագույն երջանկություն է, երբ օտար ափերում մասնակից ես Հայրենիքիդ հզորացման գործին»

ИНТЕРВЬЮ
ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանն ապրում և աշխատում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Արդեն երկար տարիներ նա հայ–ռուսական բարեկամության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Եվ որպես ասվածի հերթական վկայություն ու ապացույց` նշեմ, որ ընդամենը մի քանի օրից` հունիսի 10–ին, Երևանի «Մոսկվայի տանը» տեղի կունենա հայ–ռուսական բարեկամությանը նվիրված ներկայացուցչական կարևոր միջոցառում, որի հովանավորը դարձյալ ինքն է` Հրաչյա Պողոսյանը:
 
Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, խաչքարերը: Իսկ թե այդ պատմական ժամանակահատվածը ի՞նչ կարևորություն ունի նրա համար` Հրաչյա Պողոսյանը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Իմ երկու պապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել: Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել և հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին: Պապս գնացել էր պատերազմ և չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար: Ինձ համար նա իսկական հայ կնոջ կերպար է»:
 
 
Մեծ ուշադրություն դարձնելով Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պահպանման և վերականգնման գործին` Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 80–ից ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ:
 
Ցուցաբերած անձնուրացության համար Հրաչյա Պողոսյանին շնորհվել են բազմաթիվ պարգևներ՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3–րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ոսկե մեդալներ, «Պողոս Նուբար» մեդալ և ոսկե մեդալ՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունից, ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշան՝ հայ–ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
 
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն:
Հրաչյա Պողոսյանը զինվորական է, պահեստի մայոր: Ծնվել է 1970 թ. օգոստոսի 11–ին, Արմավիրում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թ. ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը, 1992–ին՝ ՌԴ Չելյաբինսկի ռազմական ուսումնարանը: Զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում: 1999–ին զորացրվել և սկսել է զբաղվել բիզնեսով: Զբաղվել է ազգային կերակուրների արտադրությամբ, հանրային շինարարության և վերականգնողական աշխատանքներով՝ գլխավորելով ՌԴ–ում հայտնի մի շարք ընկերություններ:
 
Խաչքարը նրա համար մեր ժողովրդի տառապանքի, ցավի ու տոկունության խորհրդանիշներից է, այդ պատճառով էլ Սանկտ Պետերբուրգում՝ Սինյավյան բարձունքում, նրա ջանքերով տեղադրվեց խաչքար՝ որպես հարգանք ու խոնարհում Հայրենական պատերազմում ընկածների հիշատակի:
 
– Հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց եղբայրական ծառուղուն,– ասում է Հրաչյա Պողոսյանը:– Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազմաճակատային գծում: Իմ տեղադրած խաչքարը նաև խնկարկումն է Լենինգրադը պաշտպանած մեր հայրենակիցներին:
 
 
Աշոտ Զաքարյան
 
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%