Պուտին. Ո՞ւմ դեմ է պատերազմելու ՆԱՏՕ–ն
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro թերթին, որի ուշագրավ դրվագներից մեկը ՆԱՏՕ–ի ռազմական ծախսերի ավելացման թեման է:
«Միացյալ Նահանգները, քաջ հայտնի է, այսօր ռազմական ոլորտի, պաշտպանության վրա ծախսում է ավելի, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած: Այդ պատճառով ես հրաշալի եմ հասկանում ԱՄՆ նախագահին, երբ նա ցանկանում է այդ բեռի մի մասը փոխանցել ՆԱՏՕ–ում իր դաշնակիցներին»,– ասել է Ռուսաստանի նախագահը՝ Թրամփի մոտեցումը որակելով «հասկանալի և պրագմատիկ»:
«ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում խոսում էին այն մասին, որ ՆԱՏՕ–ն ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ավելացնել ռազմական ծախսերը: Ո՞ւմ դեմ են պատրաստվում պատերազմել: Այստեղ կան որոշ ներքին հակասություններ»,– նշել է Պուտինը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանն ապահովում է իր պաշտպանունակությունը հուսալի կերպով և ապագայի հեռանկարով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



