«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար». Անիտա Մկրտչյան
ФОТОBlogNews-ը գրում է.
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով BlogNews.am-ը հյուրընկալվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննային մարմնավորող 11-ամյա Անիտա Մկրտչյանի տանն ու պարզել՝ ինչպիսին է իրական կյանքում էկրանի վրա դժբախտ ու տառապած աղջնակի մանկությունը:
«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար: Ունեմ ամուր ու համերաշխ ընտանիք՝ ինձ շատ սիրող հայրիկ ու մայրիկ, չորս տարեկան եղբայր ու 16 տարեկան քույր»,- ասում է Անիտան, ով արդեն 8 ամիս է՝ մարմնավորում է մի աղջկա, ով երբեք չի վայելել երջանիկ ընտանիքի ուրախությունը և ապրում է մանկատանը: Աննայի դերի համար Անիտան լուրջ քաստինգ է հաղթահարել: Մոտ 200 մասնակից աղջիկներից ֆիլմի ստեղծագործական կազմը հենց իրեն ընտրեց.
«Պարի էի, երբ պարի դպրոց եկան մի խումբ մարդիկ ու ասացին, որ նոր ֆիլմի համար դերասանուհի են փնտրում: Արդեն երեկոյան մայրիկիս զանգեցին ու առաջարկեցին, որ ես մասնակցեմ քասթինգին: Առավոտյան մայրիկիս հետ գնացի հեռուստատեսություն, որտեղ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինձ մի քանի հարց տվեցին: Հաջորդ օրը ինձ ու հայրիկիս հրավիրեցին հեռուստատեսություն և ասացին, որ գլխավոր դերի համար ինձ են ընտրել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: