Կառավարությունը մատչելի դիզվառելիքի ձեռքբերման համար միջոցներ հատկացրեց
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ: Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար:
«Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցինք»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այո, եւ իրոք ուշացանք»,- արձագանքեց Առաքելյանը
«Լավ չենք արել: Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք»,- նշեց Կարեն Կարապետյանը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



