Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Որպես տղամարդ եմ ասում՝ երեխան միակ երազանքն է, մնացած ամենը նպատակներ են. Դավիթ Հակոբյան

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանի և Նոնա Թելոյանի ընտանիքում այսօր եռակի տոն է: Երեկ նրանք նշում էին իրենց որդու մեկ ամյակը, նաև իրենց՝ ծնողներ լինելու առաջին տարեդարձը, դե իսկ այսօր տոնական տրամադրությունը շարունակելով՝ երջանիկ զույգն իրենց փոքրիկի հետ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Հակոբյանը պատմել է մեկամյա Էդուրադի տարեդարձի, ընտանիքում տիրող մթնոլորտի և այսօրվա տոնական տրամադրության մասին:

«Արդեն մեկ տարի է, ինչ մեր ընտանիքի համար աշխարհը նոր ու բոլորովին ուրիշ գույներ ունի: Մենք օրհնված ենք, ինչի համար շնորհակալ ենք Աստծուն: Արդեն մեկ տարի է մեր առավոտները սկսում են որդուս ձայնով, իսկ դրա մասին միայն երազել կարելի է: Մենք արթնանում ենք լուսադեմին, բայց Էդուարդի ժպիտը մեզ բավարար է ողջ օրը բարձր տրամադրությամբ լինելու համար: Ես ու Նոնան համարում ենք, որ երեք ու այսօր եռակի տոն ունենք՝ Էդուարդի ծնունդը, մեր՝ ծնողներ դառնալու մեկ տարեկանը և Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գիտեք, տղայիս մեծանալուն հետ մենք էլ ենք հոգեպես մեծանում, ավելի պատասխանատու դառնում, ավելի հստակ հասկանում, թե ինչ է պետք երեխայի դաստիարակության համար: Որպես տղամարդ եմ ասում՝ երեխան միակ երազանքն է, մնացած ամեն բան նպատակներ են: Եթե կյանքումդ կատարվում է միակ երազանքդ, ապա նպատակներդ ավելի հասանելի են դառնում: Երեխան ծնողի համար շատ ուժեղ ստիմուլ է, աննկարագրելի ուժ, որը ստիպում է էլ ավելի առաջ շարժվել ու մեծ բարձրունքների հասնել, և այդ ճանապարհին խնդիրները հաղթահարելի համարել»,- նշեց երջանիկ հայրիկը:

Դավիթի և Նոնայի ընտանիքում երեխայի դաստիարակության հարցում հատուկ մոտեցում կա. «Դաստիարակությունից առաջ մենք առաջին հերթին հետևում ենք մեր որդու առողջությանը թե ֆիզիկապես, թե հոգեպես: Մենք երբեք չենք հայտնվում այնտեղ, որտեղ թեկուզև մի երեխա թեթև մրսածություն ունի, նաև երբեք մեր որդուն չենք տանում որևէ միջոցառման, երբ ինքն է հիվանդ լինում, քանի որ այդպես կարող է վարակել մյուսներին: Սրանք մանր, բայց գաղափարային տեսանկյունից կարևոր հարցեր են, որը պետք է հասկանա յուրաքանչյուր ծնող, և իր երեխայից զատ՝ մտածի նաև մյուս երեխաների մասին: Ինչ վերաբերվում է հոգեպես առողջությանը, մենք օրինակ ենք ծառայում մեր որդուն: Մեր տանը առողջ մթնոլորտ է՝ սիրով ու հարգանքով լի: Մեր ընտանիքում համերաշխություն է տիրում, ինչը հաստատ մեծ նշանակություն կունենա Էդուարդի աշխարհընկալման ու որպես մարդ՝ ձևավորման վրա: Մենք սիրում ենք իրար ու սիրով մեծացնում մեր տղային: Կարևոր է նաև այն, որ այն սերը, որը մենք տալիս ենք մեր որդուն, կրկնապատկված ու եռապատկված ստանում ենք իրենից, ինչից թանկ բան աշխարհում չկա»,- ընդգծեց դերասան հայրիկը:

Խոսելով մեկամյա Էդուարդի մասին՝ Դավիթը պատմեց. «Մեր տղան ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն շատ բան է հասկանում, մեկ-մեկ բաներ է անում, որից զարմանում եմ՝ կարծելով, որ դա ավելի մեծ տարիքի երեխաներին է բնորոշ: Տղաս երեկ գիտակցում էր, որ իր ծննդյան օրն էր, հաճույքով ընդունում էր բոլոր նվերները, ուրախանում ու իր դրական էներգիան փոխանցում բոլորին: Էդուարդը շատ է սիրում իրենից մեծ երեխաների և հատկապես աղջիկների: Հաճույքով արձագանքում է նրանց ու միշտ ժպտում»:

Հետաքրքրվելով, թե ծնողները ինչպե՞ս են կազմակերպել Էդուարդի առաջին տարեդարձը, Դավիթը պատմեց. «Ցերեկույթ էինք կազմակերպել, մեր կողքին էին մեր ընկերները, հարազատները, տատիկներն ու պապիկները, իսկ ծաղրածուն ու հանդիսավարը ամեն ինչ անում էին Էդուարդի տրամադրությունը բարձրացնելու համար: Ու թեև մեր տղան պոկեց ծաղրածուի մազերը, բայց նա շատ ջերմորեն շարունակեց տոնական օր նվիրել մեզ ու երեխաներին»:

Իսկ այսօր ծնողները Էդուարդի հետ շրջել են Երևանի կենտրոնով, մասնակցել երեխաների համար կազմակերպված տոնախմբություններին ու իրենց օրը լցրել տոնական օրվա ջերմությամբ:

Զրույցի վերջում Դավիթ Հակոբյանն իր շնորհավորանքը հղեց բոլոր փոքրիկներին. «Շնորհավորում եմ աշխարհի բոլոր փոքրիկների տոնը: Ուզում եմ, որ նրանք մեր իսկ կողմից միշտ պաշտպանված լինեն և ունենան առողջ ու անհոգ մանկություն»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»