Ինչի՞ համար է նախատեսված այս տարօրինակ մխոցը համակարգչի լիցքավորման լարի վրա
ЛАЙФՆկատած կլինեք, որ նոթբուքի լարի վրա կա փոքր մխոց։ Իրականում հենց այդ մխոցը կատարում է շատ կարևոր գործառույթ։ Այն չեզոքացնում է աղմուկը, ինչպես նաև ֆիլտրում է էլեկտրական բարձր լարումը։ Այս սարքը կոչվում է ֆերիտի մատանի կամ ֆերիտի ֆիլտր։
Զարմանալի է, որ այդ հատվածում չկա որևէ չիպ կամ էլեկտրոնային սարք։ Այդ մխոցը պատրաստված է ֆերիտից, որի բաղադրությունը երկաթի օքսիդ է, ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր։ Նշվում է նաև, որ ֆերիտները լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, գերբարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ ֆերիտներ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



