ՄԻՊ գրասենյակը «Գոլդեն Փելըս հյուրանոցում» երկօրյա կոնֆերանս կանցկացնի, որի ծախսերը կվճարի ՄԱԿ–ի գրասենյակը
ОБЩЕСТВОՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Մարտիրոսյանի և «Գոլդեն Փելըս հյուրանոց» ՍՊԸ–ի միջև վարձակալության մասին պայմանագիր է կնքվել: Ըստ պայմանագրի՝ այս տարվա հուլիսի 8–9–ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակը պատրաստվում է երկօրյա կոնֆերանս անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի էլեկտրոնային կառավարման կայքի՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից:
Պայմանագրում կարդում ենք, որ ՄԻՊ–ի և հյուրանոցի միջև կնքված պայմանագրի հիման վրա ծառայությունն իրենից ներկայացնում է կոնֆերանս սրահի վարձակալություն՝ նախատեսված 25 անձի համար: Պահանջների մեջ նշված է, որ կոնֆերանս սրահը պետք է ունենա պրոյեկտոր, էկրան և բարձրախոս: Ըստ պայմանագրի՝ ծառայության մատուցման ժամկետ է սահմանված հուլիսի 8–9–ն ընկած ժամանակահատվածը:
Ինչպես Past.am-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, կոնֆերանսի մասնակիցների շրջանակը դեռևս հստակեցված չէ, իսկ թեման վերաբերում է փախստականների իրավունքների պաշտպանությանը: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը նաև հայտնեց, որ այս թեմայով միջոցառումն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում և այն ՄԱԿ–ի՝ փախստականների հարցերով գրասենյակի հետ և գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է: Ինչից էլ հետևում է, որ վարձակալության ծախսերը վճարում է ՄԱԿ–ի փախստականների հարցերով գրասենյակը:
ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



