Քաբուլում կատարված ահաբեկչությանն ի պատասխան Աֆղանստանում մահապատժի կենթարկեն 11 զինյալների
МЕЖДУНАРОДНОЕՔաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն 90 մարդու կյանք խլեց, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է մահվան դատավճիռն ի կատար ածել այն 11 զինյալների նկատմամբ, որոնք կապված են «Թալիբան» շարժման և «Խաքանիի ցանց» խմբավորման հետ:
Աֆղանստանի ղեկավարի ստորագրած որոշումը վերաբերում է ծայրահեղական կազմակերպությունների հանգուցային դաշտային հրամանատարներին:
Քաբուլում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 31–ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթել է դիվանագիտական թաղամաս տանող հսկիչ անցակետում: Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հավաստել է 90 մարդու մահը, ևս 380 հոգի տուժել է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



