ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանձնակատարի հետ քննարկվել է ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



