Ռուսաստանը որոշեց պահպանել թուրքական լոլիկի ներմուծման արգելքը
ЭКОНОМИКАՌուսաստանը չեղարկել Է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից: Որոշումը հրապարակված Է Ռուսաստանի կառավարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված Է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել Է, որ Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրումը հնարավոր Է, բայց միայն նոյեմբերից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ ոչ մեծ քանակությամբ:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



