Դպրոցում այս աղջկան ծաղրում էին, իսկ հիմա նա պահանջված մոդել է
ФОТОԿյանքում ամենակարևոր հանդիպումներն այն ժամանակ են պատահում, երբ դուք դրան չեք սպասում: Այդպես է պատահել 14 ամյա Եկատերինա Պեշկովայի հետ: 14 տարեկանում նա 90 կգ էր կշռում: Դպրոցում նրան հաճախ էին ծաղրում, իսկ աղջիկը շարունակում էր կյանքի սովորական ռիթմով ապրել:
Interesnoznat-ը գրում է, որ Եկատերինայի կյանքում ճակատագրական հադիպում է պատահել, այդ պատճառով էլ նա կարողացել է հաջողության հասնել: Մի անգամ նրան փողոցում տեսել է Belle մոդելային գործակալության տնօրեն Սվետլանա Մոտոլիգինան և այդ օրվանից նրա կյանքը փոխվել է: Սվետլանան զգացել է, որ աղջիկը կարող է մեծ հաջողությունների հասնել և հորդորել է նրան նիհարել: Հենց այդ օրվանից էլ Եկատերինան որոշել է մոդել դառնալ: 17 տարեկանում նա կարողացել է նիհարել 30կգ: Քանի որ նա մարզասրահ այցելելու գումար չուներ, տանն է մարզվել:
Այժմ Եկատերինան պահանջված մոդել է: Նա արդեն 4 տարի է աշխատում է մոդելային բիզնեսում ու հասցրել է համագործակցել ասիական VOGUE ամսագրի հետ, ինչպես նաև հայտնվել է տարբեր հայտնի բրենդների, ինչպսիք են՝ Giorgio Armani, Roberto Cavalli, Alberta Ferretti, նորաձևության ցուցադրություններին:
Եկատերինան հիմա աշխատում է համաշխարհային NEXT մոդելային գործակալության հետ: Ահա, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե կամքի ուժ ու ցանկություն ունենա: