«Վինար» ընկերությունը 50 միլիոն դրամով թեթևացրել է խաղողի մթերման դիմաց գյուղացիներին ունեցած պարտքը
ЭКОНОМИКА«Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչներին խաղողի մթերման դիմաց մնացած պարտքից ևս 50 միլիոն դրամ վճարել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մենք խնդրել ենք «Շահնազարյան» ընկերությանը գնել «Վինար» ընկերության պահեստավորած սպիրտը, ինչից հետո 50 միլիոն դրամն անմիջապես վճարվել է Քաղցրաշեն և հարակից գյուղերի բնակիչներին»,- ասաց փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը հավելեց, որ «Վինար» ընկերությունը շարունակում է խաղողի մթերման դիմաց մոտավորապես 20 միլիոն դրամի չափով պարտք մնալ Արարատի մարզի համայնքների բնակիչներին: «Առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվի, թե որքան է կազմում ընկերության մնացած պարտքի իրական չափը: Բայց կարող եմ ասել, որ պարտքը մոտավորապես 20 միլիոն դրամ է կազմում»,- եզրափակեց փոխնախարարը: