Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել
ФОТОՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո դեռևս չի մեկնել ԱՄՆ։ Օգտվելով Հայաստանում լինելու հնարավորությունից` երգիչը նաև տեսահոլովակ է նկարահանել, որի լուսանկարները Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։
Տեսահոլովակի համար ընտրված երգը հայտնի «Թե աչքերս քեզ որոնեն» ստեղծագործությունն է, որի երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է, խոսքերինը` Սիլվա Կապուտիկյանը։ Այսպիսով` երգիչը նոր շունչ է տալիս հին երգին։
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
Տեսահոլովակը մի քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ հունիսի 18-ին Ձախ Հարութի լոսանջելեսյան համերգին ընդառաջ:






1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



