Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է բալիստիկ հրթիռ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանն իրականացրել է «Պրիխթվի-2» սեփական մշակման բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումը, որն ունակ է միջուկային զենք կրել։ Հրթիռը փորձարկվել է Օրիսա նահանգի արեւելյան ափից։ Այս մասին հայտնում է երկրի ՊՆ-ում «Սինհուա»-ի աղբյուրը։
Նրա խոսքով «ցամաք- ցամաք» հրթիռի փորձարկումը, որն իրականացվել էր տեղական ժամանակով առավոտյան 10-ին Չանդիպուր հրաձգարանից, տեխնիկական շահագործման փորձարկումների բաղկացուցիչն է։
Հրթիռը արձակվել է Հնդկաստանի բանակի ռազմավարական նշանակության ուժերի հրամանատարությամբ՝ իրական պայմաններում զենքի արդյունավետությունը ստուգելու համար։
Հիշեցնենք, որ «Պրիխթվի-2»-ն առաջին հրթիռն է, որը ստեղծվել է կառավարվող հրթիռների մշակման հնդկական համալիր ծրագրի շրջանակում։ Այն ունակ է կրել ավելի քան 500 կգ կշռով լիցք, իսկ թռիչքի հեռահարությունը 350 կմ է ։



