Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ «Ռեալ»-ն ուժեղ է «Յուվենթուս»-ից
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ հունիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում մադրիդյան ակումբը հաղթանակ կտոնի իտալական «Յուվենթուս»-ի նկատմամբ: Վկայակոչելով Football Italia-ն, Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ հունիսի 3-ին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները գլխավերևում կպահեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ նախընտրում է վատ խաղալ, բայց հաղթանակ տոնել, քան գեղեցիկ խաղ ցուցադրել ու պարտվել: «Յուվենթուս»-ը հրաշալի թիմ ունի, սակայն վստահ եմ, որ «Ռեալ»-ն ավելի ուժեղ է: Մենք դա պետք է ապացուցենք խաղադաշտում: Հուսով եմ, որ հրաշալի երեկո կլինի «Ռեալ»-ի համար»,- ասել է Ռոնալդուն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



