Սահակաշվիլին հայտնել է Կիեւում իշխանությունը փոխելու մտադրության մասին
МЕЖДУНАРОДНОЕՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր նպատակն է անվանել Ուկրաինայի ղեկավարությունը փոխելը ու հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ իր դիմակայությունը վերջինի համար տխուր կավարտվի, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Սահակաշվիլին նման հայտարարություն է արել Կիեւում նախարարների կաբինետի շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող «Չերկասիօբլէներգո» ընկերության աշախատակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Իմ նպատակն է օգնել այս բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս օգնել։ Միայն թիմով։ Միայն խորհրդարանական մեծամասնությամբ, նոր կառավարությունով, նոր մարդկանցով։ Ամբողջովին հեռացնելով հին քաղաքական խավը»,- ասել է նախկին նահանգապետը։
Նա նաեւ նախազգուշացրել է․ որ նախագահի հետ իր դիմակայությունը «Պորոշենկոյի համար ցավոտ ավարտ կունենա»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



