61-ամյա ռուս մոդելը՝ ներքնազգեստի գովազդային արշավում
ФОТОՌուսական Petrushka ներքնազգեստի ապրանքանիշը գովազդում նկարահանել է 61-ամյա մոդել Տատյանա Նեկլյուդովային:
Նեկլյուդովան Պետերբուրգում է բնակվում: Նա երկու երեխա և երեք թոռնիկ ունի: Նախկինում Տատյանան «Гипрорыбфлоте»-ում ավագ ինժեներ է աշխատել, իսկ հիմա Oldushka գործակալության մոդելներից է:
Կնոջ լուսանկարները, որը գովազդում է ներքնազգեստի նոր հավաքածուն, արդեն հրապարակվել են ապրանքանիշի պաշտոնական կայքում:
«Ռուսական ապրանքանիշն առաջին անգամ տարիքով մոդելի է նկարահանել: Սա նաեւ OLDUSHKA մոդելային գործակալության՝ ներքնազգեստի նկարահանումների առաջին փորձն է»,- նշել են կայքում:
Դատելով ապրանքանիշի նախորդ գովազդներից՝ նախկինում արշավներին բացառապես երիտասարդ աղջիկներ են մասնակցել:

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



