Երբեք չեմ բանակցել Բավարիայի հետ. Գվարդիոլան դեռ տասը տարի այնտեղ կաշխատի. Կլոպ
СПОРТ«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այն ասեկոսեներին, ըստ որոնց՝ բանակցություններ է վարել Մյունխենի «Բավարիայի» հետ.
«Երբեք չեմ բանակցել «Բավարիայի» հետ: Ինչ խոսք, «Բավարիան» հիանալի ակումբ է. ես ոչ մի անգամ առաջարկի չեմ սպասել այդ ակումբից:
Կարծում եմ՝ Գվարդիոլան դեռ 10 տարի կաշխատի «Բավարիայում»:
Ինչ վերաբերում է ինձ, ապա չեմ ցանկանում շատ ակումբներ գլխավորել իմ կարիերայի ընթացքում: Վերջին շրջանում մի քանի կոնկրետ առաջարկներ եմ ունեցել, սակայն միայն «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ եմ շփվել»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:
1
Когда сформируется новая власть? «Паст»
2
«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях
3
Рука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из Арцаха
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»



