Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երվանդ Բոզոյան. «Հին մարդկանց հանդեպ ժողովուրդը հակակրանք ունի և կապ չունի նա իշխանության մեջ է, թե ընդդիմության». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվեցին բոլոր նախարարները բացի Արփինե Հովհաննիսյանից, ում փոխարեն Արդարադատության նախարար նշանակվեց Դավիթ Հարությունյանը:

Կառավարության այս վերանշանակումների, նախարարների փոփոխության անհրաժեշտության հետ կապված «Փաստը» զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Ըստ Բոզոյանի՝ սրանք մեծ հաշվով ֆորմալ նշանակումներն են և հանրությունը դրանում շատ մեծ հատաքրքություն չի ունենա: Հարցին, թե արդյո՞ք փոփոխության կարիք չկար և կամ կառավարումն արդյունավե՞տ էր, քաղաքագետը պատասխանեց, որ այս երկրում շատ բանի կարիք ունենք: Բայց վերջինս չի կարծում, որ հիմնական ուշադրությունը հենց այդ ուղղության վրա պիտի դարձնենք:

«Ի վերջո ցանկացած գործադիր իշխանություն ձևավորվում է ընտրությունների արդյունքում: Ընտրությունները եղել են ապրիլի 2–ին: Կարծում եմ, որ հասարակությունը պետք է հետևություններ անի: Ինչ ընտրություն նա կատարել է, այդպիսի գործադիր իշխանություն էլ պետք է ունենա: Ես չեմ ուզում ասել վատ է կամ լավ: Սա այսօրվա Հայաստանի օբյեկտիվ իրականությունն է: Այստեղ զարմանալ կամ տխրել պետք չէ: Միգուցե կան նախարարներ, որոնց հասարակությունը կցանկանար փոխել, բայց սրանք բոլորը երկրորդական խնդիրներ են և ես չեմ կարծում, որ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ խնդրով»,– ասաց նա:

Քաղաքագետի խոսքով հասարակության մեջ ինչ–որ սպասումներ կան, որը ցույց տվեցին ընտրությունները, քանի որ ի վերջո ընտրությունների հիմնական դեմքը իշխող ուժի կողմից վարչապետն էր: Վերջինս կարծում է, որ այդ սպասումը մասամբ կատարվել է:

«Իհարկե ընտրակաշառքի գործոնը շատ մեծ է եղել, բայց նաև հասարակությունը այլընտրանք չտեսավ այս ամենին: Այն, ինչ այսօր կատարվում է տեխնիկական խնդիրներ են ու լուծումներ, որոնցից հասարակությունը շատ մեծ սպասում չունի: Ասել, թե հասարակությունը ուզում էր, որ այս նախարարը նշանակվեր, բայց նա չնշանակվեց, սուտ կլինի: Իմ կարծիքով պարապ լինելու ժամանակ մարդիկ փորձում են ինչ–որ բաներ մոգոնել, որպեսզի հետաքրքիր դարձնեն կյանքը»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Հարցին, թե այն թիմը, որ ունի Կարեն Կարապետյանը արդարացրե՞ց իրեն անցած 7 ամիսների ընթացքում և կամ այն քաղաքականությունը, որը որդեգրել էր նա, արդյո՞ք ճիշտ էր ընտրված, քաղաքագետը պատասխանեց, որ համենայն դեպս Կարեն Կարապետյանը իր թիմը բերեց և տնտեսական բլոկն առնվազն իր թիմն է:

«Ես գործարար չեմ, բայց շատ գործարար ընկերներ ունեմ, որոնց արձագանքը դրական է: Այսինքն` մարդիկ որոշակի սպասումներ ունեն: Իհարկե բազմաթիվ սպասումներ կան, որ չեն արդարացվել, բայց զգալի բաներ էլ արդարացվել էն, մասնավորապես՝ մաքսային համակարգի հետ կապված որոշակի բարելավումներ կան»,– նշեց նա:

Ըստ նրա՝ հասարակությունն այսօր հիասթափված և հոգնած վիճակում է, հոգնած հասարակությունն ունի հոգնած քաղաքական վերնախավ և այդպիսի մթնոլորտում լուրջ փոփոխություններ անելը շատ դժվար է՝ պրակտիկորեն անհնար: «Հասարակությունը պետք է վերելքի մեջ լինի, պետք է ապրի: Հասարակությունը պետք է հավատա իր ապագային, որպեսզի այս կամ այն գործիչից էլ սպասում ունենա և այդ գործիչն էլ ակտիվ քայլեր անի, որոնց հիման վրա էլ գնահատականներ տանք:

Երբ հասարակությունը այսօրվա դրությամբ հոգնած վիճակի մեջ է և սպասում չունի, քաղաքական վերնախավն էլ գոյություն չունի, իշխանությանը մարդիկ մեծամասամբ չեն վստահում: Ընդդիմությունն էլ ոչնչացված վիճակի մեջ է, որովհետև այն ինքնաոչնչացմամբ է զբաղվել, այսինքն՝ իրենք իրենց մանր ամբիցիաների արդյունքում կոլեկտիվ ինքնասպանություն կատարեցին, և այսօր հասարակության մեջ նոր քաղաքական վերնախավի պահանջ կա: Հին մարդկանց հանդեպ արդեն ժողովուրդը հակակրանք ունի և կապ չունի հին մարդը իշխանության մեջ է, թե ընդդիմության: Մարդիկ պահանջում են նոր մարդկանց, որպեսզի նոր մարդիկ ներկայացնեն իրենց թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմության»,– ասաց Երվանդ Բոզոյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт