Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը ներդրումների ու քաղաքական փոփոխությունների սպասելիս. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության ձևավորումով ավարտվեց քաղաքական այն երկար շրջափուլը, որն սկսվել էր դեռ 2015 թ. դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեով: Ռուսական Regnum–ի քաղաքական վերլուծաբան Իոսիֆ Կուբատյանի կարծիքով, սահմանադրական այդ փոփոխությունների իրական նպատակը գործող նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունն էր՝ մնալ իշխանության նաև 2018 թ. ապրիլից հետո:

«Այդ առնչությամբ Սարգսյանը պետք է որ խնդիրներ չունենա: Համենայնդեպս ներքին դաշտում նա չեզոքացրել է բոլոր սպառնալիքները: Հանրաքվեն, խորհրդարանական ընտրությունները և Երևանի ավանագու ընտրություններն անցան առանց միջադեպերի, ՀՀԿ–ն բարելավեց իր ցուցանիշները, ու հիմա իշխանությունների խնդիրն է մինչև 2018 թ. կարգի բերել տնտեսությունը: Այդ նպատակով դեռ 2016–ի սեպտեմբերին վարչապետի պաշտոնի համար հրավիրվեց Կարեն Կարապետյանը, ով առաջին հայացքից այնքան էլ ուժեղ չէ քաղաքականության մեջ, փոխարենը համարվում է լավ կառավարիչ»,– կարծում է Կուբատյանը:

Ու քանի որ 2017–ի համար քաղաքական օրակարգ, ըստ էության, ձևավորված չէ, նաև հաշվի առնելով հանգամանքը, որ կառավարությունը պետք է խորհրդարանին ներկայացնի իր գործողությունների ծրագիրը, առաջիկայում մամուլի ու քաղաքական գործիչների ուշադրությունն ուղղվելու է դեպի տնտեսությունը:

Այս առումով ուշագրավ էին Ազգային վիճակագրության տվյալները օտարերկրյա ներդրումների մասին, առավել ևս, որ վարչապետը խոշոր ներդրումներ էր խոստացել առաջիկա տարիների համար:

«Առաջիկա տարիներին Հայաստանում ակնկալվում է 3,2 մլրդ դոլարի ներդրում, որից 850 մլն–ը՝ այս տարի»,– հայտարարել էր վարչապետը:

Սակայն Վիճվարչության հրապարակած թվերը այդքան էլ ոգևորիչ չեն: Եվ այսպես, 2017 թ. առաջին եռամսյակում օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմել են 19,7 մլրդ դրամ (մոտ 41 մլն դոլար), ինչը անցած տարվա նույն ցուցանիշից ավելի է 4 մլրդ դրամով: Սակայն աճը հիմնականում գրանցված է օֆշորային գոտիներից: Միայն Ջերսիից ստացվել է 5,7 մլրդ դրամ (11,8 մլն դոլար), իսկ Կիպրոսից՝ 3 մլրդ (6,2 մլն դոլար):

Իսկ եթե վերցնենք ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը), ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է մինուս 7,5 մլրդ դրամ (15,6 մլն դոլար): Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում զուտ ներհոսքը դրական էր՝ 1,7 մլրդ դրամ (3,5 մլն դոլար):

Այս համապատկերում վերլուծաբանն առանձնացնում է Ռուսաստանից եկած ներդրումները: Առաջին եռամսյակում ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 1,6 մլրդ դրամ: Բայց անցած տարվա համեմատությամբ նվազել է 8 անգամ՝ 12,7 մլրդից հասնելով 1,6 մլրդի: «Այդ ցուցանիշը տնտեսապես շատ վատ է՝ հատկապես հաշվի առնելով վարչապետի խոստումը ներդրումների մասին, որոնք գլխավորապես Ռուսաստանից էին սպասվում»,– գրում է Ի. Կուբատյանը:

Իրականում, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանը ներդրումների համար հսկայական ռեսուրս ունի: Սակայն քաղաքական միջավայրը թույլ չի տալիս, որ այդ ներդրումները վերածվեն աշխատատեղերի, ծառայությունների կամ ապրանքների, իսկ դա իր հերթին չի նպաստում երկրի տնտեսական աճին: «Ուստի պետք է ձևավորել համապատասխան միջավայր, քանի որ կապիտալը սիրում է քաղաքական ցածր ռիսկ, իշխանությունների կանխատեսելի վարք, կայուն և բարենպաստ օրենսդրական դաշտ, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն»,– կարծում է վերլուծաբանը:

Ամփոփելով վերը նշվածը՝ Կուբատյանը կարծիք է հայտնում, որ ամենայն հավանականությամբ Կարեն Կարապետյանի կառավարությանը չի հաջողվի իրականացնել իր ծարգիրը, քանի որ 2015–ի սկզբից նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնում է իր իշխանությունը 2018–ից հետո պահելու ծրագիր: Այդ դեպքում Կարապետյանն ունի ընդամենը 10 ամիս: Իսկ կոռուպցիայի ու արտագաղթի նման մակարդակի դեպքում Կարապետյանին 10 տարին էլ չէր հերիքի: Հայաստանին նախևառաջ պետք են քաղաքական փոփոխություններ, ինչն իրականացնելու համար այս պահին ոչ Կարապետյանը, ոչ էլ որևէ մեկը բավարար ուժ չունի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»