Թրամփի քայլերը բերում են Ռուսաստանի հաղթանակին. Օբամայի նախկին օգնական
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին» այդ մասին հաղորդում է New York Times թերթը:
«Հրեշավոր արագությամբ նա տանում է կործանման՝ մերժելով մեր հիմնական դաշնակիցներին, մերժելով ամերիկյան արժեքները և հրաժարվելով ԱՄՆ-ի՝ համաշխարհային առաջնորդությունից: Դա Ռուսաստանի և Չինաստանի համար մեծ հաղթանակ է»,- ասել է Ռայսը:
Վերջինս նկատել է, որ Թրամփն ԱՄՆ-ը դուրս է բերել Փարիզյան համաձայնագրից՝ երկիրը հակադրության մեջ դնելով ողջ աշխարհի հետ: «Եվրոպան և Չինաստանը միասնական են Փարիզյան համաձայնագրի հարցում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը մեկուսացվել է»,- ասել է Ռայսը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



