Արմավիրում գյուղացիները փակել են ճանապարհը. Ոռոգման ջուր չունեն
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 4-ին, փակել են Երեւան Արմավիր ճանապարհը. նրանք բողոքում են ոռոգման ջուր չունենալու դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ երկու գյուղերի բնակիչներն իրենց դաշտերը ոռոգել են Արազ գետի ջրով, սակայն, այլեւս չեն կարողանում, որովհետեւ ջուրը սակավ է: Տարվա այս եղանակին գյուղացիները դաշտերն հիմնականում ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով, սակայն, այն չի բացվել դեռ, որովհետեւ ոչ աշխատանքային օր է: Գյուղապետի խոսքով, պատկան մարմինների ներկայացուցիչները ժամանել են ճանապարհը փակած գյուղացիների մոտ եւ խոստացել, որ մինչեւ երեկո ջուրը կլինի, գյուղացիներն էլ ճանապարհը բացել են:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



