Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը Կարիբյան ծովում ժամանակից շուտ նշել են ռեփերի ծնունդը
ЛАЙФՔանյե Ուեսթի ծննդյան օրվան մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել՝ հունիսի 8-ին ռեփերը կդառնա 40 տարեկան: Սակայն նա Քիմ Քարդաշյանի, երեխաների և ընկերների հետ արդեն նշել է իր ծնունդը: Աստղային զույգը հարազատների և մտերիմների մեծ խմբի հետ մեկնել է Կարիբյան ծովի կղզիներից մեկը, հայտնում է Enews-ը: Հաղորդվում է, որ Քիմը և Քանյեն ծննդյան տոնը նշելու համար հավաքված հյուրերի հետ այնտեղ կանցկացնեն հանգստյան օրերը: «Նրանք հսկայական շքեղ վիլլա են վարձել, որտեղ երեխաներն իրենց խաղահրապարակն ունեն: Նրանք հրաշալի ժամանակ են անցկացնում: Քանյեն այս արձակուրդը ծրագրում էր ամբողջ ընտանիքի համար: Քիմն ուզում էր թուլանալ և ժամանակ անցկացնել ամուսնու հետ: Նա ամբողջ մտածածն իրականացնելու հրաշալի միջոց գտավ»,- նշում է ներքին աղբյուրը:

\
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



