Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
СПОРТՄինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) 5 տուրերից հետո միանգամից չորս շախմատիստ վաստակել է 4.5-ական միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը։ Առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) եւ Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա): Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) եւ Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր: Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



