Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի
ОБЩЕСТВОԼոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին BBC-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի ոստիկանությունում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 48 մարդ մարդ վիրավոր է: Տուժածների թվում չորս ֆրանսիացի կա, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ավստրալիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ հարձակման վայրում երկրի առնվազն երկու քաղաքացի է եղել: Նրանցից մեկը վիրավոր է, նա հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 6 զոհի եւ 30 վիրավորի մասին: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



