Լուկաշենկոն խոստացել է «չնեղել» ընդդիմությանը
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրությունների օրն ընդդիմությանը կոչ է արել սկսել հետեւել օրենքներին՝ խոստանալով, որ այդ դեպքում քաղաքական գործիչներին ոչ ոք չի ճնշի: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ ոչ ոքի թույլ չի տա անկայունացնել երկրում իրավիճակը: «Եթե ընդդիմությունը չանցնի ռուբիկոնը, երբեք ոչ ոքի չենք բռնի, ճնշի, ինչպես այլ պետություններում է լինում»,- ընդգծել է նախագահը:
Նա ընդդիմության ներկայացուցիչներին նաեւ խորհուրդ է տվել դադարել ապրել «արտերկրի դրամաշնորհների հաշվին»՝ իրենց իսկ չորակազրկելու համար: «Մենք կսկսենք ժողովրդին ասել, թե ում փողերով եք այդ քարոզչությունն անում»,- նշել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



