Բելգիայի հետ սահմանին ձերբակալել են փախստական հանցագործ «Քալաշին»
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիական Սենտ Ամման դեզ Օ քաղաքում՝ Բելգիայի հետ սահմանին, ձերբակալել են փախստական հանցագործ Քարիմ Լ.-ին, որը հայտնի է «Քալաշ» մականունով: Ըստ Le Parisien-ի՝ 2012 թվականին նա զինված հարձակում է գործել տարեց ամուսինների տան վրա:
Քարիմ Լ.-ին որոնում էին մի քանի ամիս: Նա բնակվում էր գաղտնի հասցեներում եւ փողոց էր դուրս գալիս միայն գիշերները: Երբ հանցագործները կողոպտել են տունն ու փախուստի դիմել, ամուսինը կարողացել է որսորդական հրացանից կրակել նրանց հետեւից: Քալաշի որովայնի շրջանում վիրավորում է ստացել: Հանցակիցները նրան Բելգիա են հասցրել, որտեղ փրկել են նրա կյանքը:
Քալաշին ձերբակալել են, սակայն 2015 թվականին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Դրանից հետո Քարիմ Լ.-ն անհետացել է, իսկ դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն է տվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



