«Daily Mail»-ը Մոսկվայի հայկական գերեզմանատանը լուսանկարել է քրեական հեղինակությունների շիրիմները
ФОТОԲրիտանական «Daily Mail»-ը Մոսկվայի տարբեր գերեզմանատներում արված ռուսական մաֆիայի ղեկավարների շիրմաքարերի լուսանկարների շարք է ներկայացրել:
Լուսանկարիչը, որի անունը չի նշվում, շիրմաքարեր է նկարել Մոսկվայի հինգ գերեզմանատներում, այդ թվում՝ հայկական: Հոդվածում նշվում է, որ մաֆիայի պարագլուխների շիրիմները լուսանկարելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ որոշ գերեզմանատներում դրանք մշտական հսկողության տակ են:
Լուսանկարներից մեկում Վլադիմիր Օհանովի եւ նրա եղբոր՝ Ռուդոլֆի գերեզմանն է: Երկուսն էլ թաղված են հայկական գերեզմանատանը: Նշվում է,որ Ռուդոլֆ Օհանովին, իբր, սպանել է Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), 1990-ականներին հանցավոր աշխարհում իշխանության համար պայքարի ընթացքում: Լուսանկարներում նաեւ Դեդ Հասանի շիրիմը կա:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



