Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել
ОБЩЕСТВОԱրցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս:
«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք և նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,- ասաց Մնացականյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



