Գերմանիայում կրկեսի փիղը մարդ է սպանել
ОБЩЕСТВОԳերմանիայի Բուխեն քաղաքի կրկեսի փիղը մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, 34-ամյա կրկեսային փիղը փախել է կենդանիներին պահելու հատվածից և մահացու վնասվածք է հասցրել մի մարդու:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել փղի փախուստի պատճառը: Բացի այդ, չկան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է փղի հեռանալն աննկատ մնացել: Նշվում է միայն, որ միջադեպից հետո կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել կենդանուն և վերադարձնել նրան:
Կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



