Այս ամենի մեղավորը ես եմ. Սարգիս Հովսեփյան
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը իր վրա վերցրեց հավաքականի անհաջող ելույթների մեղքը:
«Այնքան վատ էր ամեն ինչը: Ես եմ դրա մեղավորը: Բայց սա ֆուտբոլ է և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա: Մենք՝ բոլորս, շատ վատն էինք և «անթասիբ» ֆուտբոլ խաղացինք: Իհարկե շատ դժվար է նմանատիպ խաղերից հետո մարզչի համար: Հասկանում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ինձ վրա: Ամեն ինչ շատ վատ էր: Շատ վատ աշխատեցինք: Ինչով որ կարող էինք օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան լավ խաղեր, բայց այս վերջին խաղն ամեն ինր ջնջեց: Այս ամենի մեղավորը ես եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հետխաղյա ասուլիսի ժամանակ ասաց Հովսեփյանը:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին:
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո-2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը: